211652_close_icon
views-count784 դիտում article-date 10:54 09-05-2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Նա Ուկրաինայի մայրաքաղաքում կգտնվի մայիսի ինին՝ Եվրոպայի օրը։

Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավարի թվիթերյան հաղորդագրությանը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևի երկաթուղային կայարան ժամանման լուսանկար է հրապարակել։

«Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ մեր արժեքները պաշտպանվում են ամեն օր: Սա այնքան լավ վայր է Եվրոպայի օրը նշելու համար», - գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է տոտալ չարի դեմ՝ հանուն թե՛ իր, թե՛ ամբողջ Եվրոպայի ապագահի»։

Նմանատիպ նյութեր