211652_close_icon
views-count4157 դիտում article-date 23:31 12-06-2022

Երկրաշարժ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Երեւանում և Արարատի մարզում

Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր