211652_close_icon
views-count1216 դիտում article-date 13:26 14-06-2022

Հայաստանի և Ֆրանսիայի Զինված ուժերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր