1669 դիտում
10:13 17-06-2022
Ընդդիմադիրների ոչ մի թեկնածու պաշտոն չի ստացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 31. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների համար հրավիրված մամուլի հերթական ասուլիսն էր: Լրատվամիջոցների հետ այդ անգամ նա Կապանում էր հանդիպում: «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում վարչապետ Փաշինյանն ասում էր. «Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն իսկապես իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէ: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ու ընտրված Հայկուհի Հարությունյանն է: Հարցն այն է, թե ինչքանով էր ԼՀԿ-ն ընդդիմադիր ու այժմ ինչ դիրքերից է հանդես գալիս: Ինչպես հայտնի է, կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի կաբինետում դեռ ամիսներ առաջ է պաշտոն ստացել, նա հատուկ հանձնարարություններով դեսպանն է: Լուսավորականներն էլ վերջին շրջանում մեկը մյուսից ջանասիրաբար, ատամներով պահում ու պաշտպանում են Փաշինյանի իշխանությունն ու նրա վարած քաղաքականությունը: Տպավորություն է, որ ՔՊ-ի հետ, այսպես ասած, «պասերով են խաղում» ու մեկը մյուսի «թասիբին կանգնում»:
Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է ԼՀԿ-ն ընդդիմադիր, կամ ինչքանով էր ընդդիմադիր այն ժամանակ, երբ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ էր ընտրվում: Իհարկե, կուսակցության անդամները զօրուգիշեր կարող էին հայտարարել, թե ընդդիմադիր են, կամ «պատերազմ պարտված ղեկավարը չի կարող պաշտոնավարել», բայց դեպքերն ու իրադարձությունները բոլորովին հակառակ պատկերը ցույց տվեցին՝ ո՛չ իրենք են ընդդիմադիր, ո՛չ էլ իրենց գործելաոճն է ընդդիմադիր գործչին հարիր ու բնորոշ: Եվ ուրեմն Փաշինյանի հերթական հայտարարությունը, թե ընդդիմության ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է նախագահում, հերթական սուտն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1315 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»