15865 դիտում
22:31 17-06-2022
Առաջիկայում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստերը թեժ են լինելու. նախատեսվում է քաղաքում իրականացնել 2,5 մլրդ դրամի աշխատանքներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ առաջիկայում Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստերը թեժ են լինելու:
Նիստերի շրջանակում քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ քննարկվելու են Վանաձոր քաղաքի զարգացման համար այնպիսի կարևորագույն խնդիրներ, որոնց թվում են ճանապարհների ասֆալտապատման, այդ թում՝ բակային հատվածների, խաղահրապարակների կապիտալ վերանորոգման, նոր խաղահրապարակների ստեղծման, ճանապարհների և բակային հատվածներում արտաքին լուսավորման խնդիրների լուծման և այլ հարցեր:
Վանաձոր խոշորացված համայնքում պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող 2022 թ.-ի սուբվենցիոն ծրագրով ՀՀ կառավարության օժանդակությամբ նախատեսվում է Վանաձորում իրականացնել շուրջ 2,5 մլրդ դրամի բազմաթիվ ու բազմատեսակ աշխատանքներ:
Ավագանու նիստից առաջ ելույթ է ունենալու քաղաքապետի պաշտոնակատարը, տեղակալները և ովքեր իրենց առջև խնդիր են դրել, որ պետք ամեն բան անել, որպեսզի երբեմնի ծաղկուն Վանաձորը նորից դառնա զբոսաշրջության վայր:
Քաղաքապետարանում հույս ունեն, որ «Հանուն Վանաձորի զարգացման» իրատեսական ծրագիրը պետք է վեր դասվի քաղաքական ու սեփական շահերից:

Նմանատիպ նյութեր
1277 դիտում
18:49 19-10-2022
Առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ. Ալեն Սիմոնյան
3164 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ