2410 դիտում
12:18 18-06-2022
ՀՀ-ում Չեխիայի դեսպանատունը խտրական վերաբերմունք է ցուցաբերել բարձրաստիճան հայ հոգևորականի նկատմամբ. Past.am
Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են խտրական վերաբերմունք ցուցաբերել ազգային կառույցների նկատմամբ։ Ինչպես հայտնի դարձավ Past.am-ին, այս անգամ նման վարքագծով աչքի է ընկել մեր երկրում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
Չեխիայի հայ համայնքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին սպասվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի այցը։ Սակայն բարձրաստիճան հոգևորականի այցը Չեխիա տեղի չի ունենա, քանի որ չեխական դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Մայր Աթոռի դիվանապետին։
Մեր աղբյուրները նշում են, որ դեսպանատան աշխատակիցները Սրբազանի հետ շփումներում խախտել են ոչ միայն դիվանագիտական, այլև պարզ մարդկային էթիկայի կանոնները, ինչը վրդովեցրել է Չեխիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Վերջիններս պնդում են, որ սա աննախադեպ երևույթ է, երբ որևէ երկրի դեսպանատուն նման ընդգծված խտրական վերաբերմունք ցույց տա այդչափ բարձրաստիճան հոգևորականի և ընդհանրապես Մայր Աթոռի հանդեպ։

Նմանատիպ նյութեր
1966 դիտում
11:06 23-03-2019
«Լիդիանը» կառավարությանը մեղադրում է խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ․ «168 ժամ»
3882 դիտում
22:48 05-05-2020
Կենսաթոշակի անցնելու փաստով աշխատանքից ազատելն անհիմն է և հանդիսանում է խտրական վերաբերմունք ըստ տարիքի. ՀՔԱՎ
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը