211652_close_icon
views-count10582 դիտում article-date 18:18 20-06-2022

Չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը հետ գա, եթե իմանամ Վանեցյանն է գալու, Ղազինյանը, իրանց կողքին կկանգնեմ․ Վարդազարյանը հրապարակել է Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ձայնագրություն է հրապարակել, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։

Վարդազարյանը նշեց, որ որ ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, երբ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական  տալ, ինքը ժամանակ է խնդրել՝ մինչև մարտի 1-ը, ինչից հետո ցանկացել է անձամբ հանդիպել Փաշինյանին։

«Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,-պարզաբանեց Վարդազարյանը։

Հրապարակված ձայնագրության մեջ նրա հարցին, թե Ջհանգիրյան, քո  ինչի՞ն է պետք այս ամեն ինչը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է․ «Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք։ Եթե ես իմանամ՝ Վանեցյանն է գալու, Ղազինյան Արթուրն է գալու, կգնամ իրանց կողքին կկանգնեմ, բայց ես գիտեմ՝ որ նա է գալու ու դաշնակները։ Սերժն էլ չի գալու, լավ իմացիր»,-ասել է Ջհանգիրյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր