211652_close_icon
views-count2100 դիտում article-date 16:00 24-06-2022

Երևանի, Վանաձորի և Չարենցավանի մի շարք հասցեների գազամատակարարումը հունիսի 27-ին կդադարեցվի

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 27-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասի թիվ 1, 2, 2/1, 2/2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 8ա, 9, 10, 11, 16, 17 բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, մեկտեղ նշելով, որ ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստեփան Զորյան փողոցի թիվ 89 բազմաբնակարան շենքի և թիվ 18, 20, 22, 24, 26, 87 առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր