211652_close_icon
views-count14304 դիտում article-date 19:42 25-06-2022

SHAMSHYAN.com-ը միանում է. Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. խմբագիրներ

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։

Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Հայտարարությանը միացել են՝

1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր
5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր
13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր
14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր
17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր
19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

SHAMSHYAN.com-ը ևս միանում է լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությանը:

Հայտարարությունը բաց է միանալու համար:
 

Նմանատիպ նյութեր