1109 դիտում
09:49 29-06-2022
20 օր տարբերությամբ ասված մտքերը հակասում են իրար. Փաշինյանը խաբել է. մաս 39. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին դեռ երեք շաբաթ առաջ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ գնահատելով սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը: Ի տարբերություն Պապիկյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց՝ Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ստեղծել, իսկ նոր պատերազմը, ըստ Փաշինյանը, մեր գլխին ամեն պահի կարող է պայթել: «Այս պահին սեղանի վրա, բացի այն, ինչ-որ հրապարակվել է, բացի դրանից, որեւէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։
Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձեւավորել։ Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է»,- ասում է ՀՀ վարչապետը: Փաշինյանի վերոնշյալ հայտարարութունը իրականում, հնարավոր է, ավելի շատ հասարակության ընդդիմադիր հատվածին զսպելու համար է, ասել է թե՝ ուղերձ է, «մեսիջ», որ եթե հայ հասարակությունը շարունակի դեմ արտահայտվել խաղաղության օրակարգին ու պայմանագրին, ապա Ադրբեջանը դրան պատերազմով կպատասխանի: Փաստ է, որ ո՛չ խաղաղության պայմանագիրը, ո՛չ նոր պատերազմը Հայաստանի շահերից չի բխում: Փաստ է նաեւ այն, որ Փաշինյանի ու նրա կաբինետի ներկայացուցչի՝ Պապիկյանի՝ 20 օրվա տարբերությամբ արված ե՛ւ պատերազմի, ե՛ւ խաղաղության մասին հայտարարություններն ակնհայտորեն սուտ են, քանի որ հակասում են միմյանց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1120 դիտում
10:31 01-09-2022
Վարչապետն ու ԱԳՆ-ն հակասում են իրար. Փաշինյանը խաբել է. մաս 81. «Ժողովուրդ»
1852 դիտում
09:29 15-04-2023
Գրիգորյանն ու Միրզոյանը հակասում են իրար․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1081 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1351 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2629 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ