1123 դիտում
10:31 01-09-2022
Վարչապետն ու ԱԳՆ-ն հակասում են իրար. Փաշինյանը խաբել է. մաս 81. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021թ. մայիսի 21-ին ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:
Այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական տվեց այդ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27-ին: Արդեն նույն տարվա նոյեմբերի 18-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն, եւ դրանց ուղղությամբ տարբեր ձեւաչափերում են աշխատում:
«Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերն իրար հետ փոխկապակցված չեն՝ մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Դրանք տարբեր հարցեր են, եւ այդ հարցերի քննարկման բովանդակությունն ու բանաձեւերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,- ասել էր Փաշինյանը:
Ստացվում է՝ վարչապետն ԱԳՆ-ին ամբողջությամբ հակասող դիրքորոշում է հայտնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, հետեւաբար հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1109 դիտում
09:49 29-06-2022
20 օր տարբերությամբ ասված մտքերը հակասում են իրար. Փաշինյանը խաբել է. մաս 39. «Ժողովուրդ»
1462 դիտում
10:22 20-08-2022
Վարչապետն ու իր եղբայրը. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1099 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1378 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2647 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ