211652_close_icon
views-count1550 դիտում article-date 23:40 29-06-2022

Ուլի Հյոնես. «Բարսելոնան» թող շատ չտանջվի Լևանդովսկիի հարցում

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» փորձերը՝ ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկիին:
 
Նշվում է, որ կատալոնացիները երրորդ առաջարկն են ուղարկել «Բավարիային»՝ 40+5 մլն եվրո:
 
«Ես ոչինչ չգիտեմ նոր առաջարկի մասին: Բայց ելնելով ակումբում առկա իրավիճակից, նրանից, ինչ լսել եմ մի շարք զրույցներում, ապա «Բարսելոնան» կարող է այլևս իրեն չտանջել:
 
Որոշողը ես չեմ, բայց «Բավարիան» հստակ հասկացնել է տվել, որ Ռոբերտը պետք է մինչև պայմանագրի ավարտն աշխատի», ասել է Հյոնեսը:
 
Հիշեցնենք, որ Լևանդովսկիի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:

Նմանատիպ նյութեր