1705 դիտում
23:04 01-07-2022
«Մեծ յոթնյակի» առաջնորդները կուժեղացնեն միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը Պուտինի ռեժիմի և Բելառուսի իշխանությունների նկատմամբ
Հունիսի 27-ին «Մեծ յոթնյակի» առաջնորդները վերահաստատել են իրենց աներեր հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին՝ իրենց երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում, ինչպես նաև շարունակելու և ուժեղացնելու միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը նախագահ Պուտինի ռեժիմի և Բելառուսում նրա աջակիցների նկատմամբ։
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության ղեկավարների հանդիպումը կայացել է հունիսի 26-ից 28-ը Գերմանիայի Շլոս Էլմաու քաղաքում:
«Մեծ յոթնյակը» ողջունել է Եվրոպական խորհրդի որոշումը Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
«Մենք կշարունակենք Ուկրաինային ֆինանսական, մարդասիրական, ռազմական և դիվանագիտական աջակցության տրամադրումը և կկանգնենք նրա կողքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Միևնույն ժամանակ, մենք պարտավորվում ենք դրսևորել գլոբալ պատասխանատվություն և համերաշխություն՝ աշխատելով արձագանքել Ռուսաստանի ագրեսիայի միջազգային ազդեցություններին, հատկապես ամենախոցելի խավերի վրա»,- ասվում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների՝ Ուկրաինային աջակցության մասին հատուկ հայտարարության մեջ։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները նաև հայտարարել են, որ իրենց երկրները կշարունակեն և կուժեղացնեն «միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը նախագահ Պուտինի ռեժիմի և Բելառուսում նրա աջակիցների նկատմամբ՝ զրկելով Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը շարունակելու տնտեսական միջոցներից, և մենք կշարունակենք մեր կոորդինացված պատժամիջոցների նպատակային կիրառումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ միահամուռ գործելով յուրաքանչյուր փուլում»:
Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին և շաբաթներին ուսումնասիրել Ռուսաստանին համաշխարհային շուկայից մեկուսացնելու նոր ուղիները, կրճատել երկրի եկամուտները, շարունակել պայքարը պատժամիջոցներից խուսափելու դեմ, նվազեցնել Ռուսաստանի էներգետիկ շահույթը, համակարգել Ռուսաստանից ներմուծման մաքսատուրքերը, սահմանափակել երկրի հասանելիությունը «Մեծ յոթնյակի» երկրների կողմից արտադրվող հիմնական արդյունաբերական ռեսուրսների, ծառայությունների և տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների և պարենային անվտանգության ճգնաժամի համար պատասխանատու անձանց դեմ:

Նմանատիպ նյութեր
1393 դիտում
10:42 21-04-2022
Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
1138 դիտում
11:21 25-02-2023
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունել Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են