211652_close_icon
views-count1963 դիտում article-date 19:24 02-07-2022

Չեմ ուզում պատկերացնել, թե հետո ինչ է սպասվում. Արմեն Հայրապետյան

Կենտրոնի սուպերմարկետներից մեկում այսօր շատ էին օտարազգիները, որոնք տարբերվում էին իրենց հագուկապով եւ ամեն ինչով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արմեն Հայրապետյանը:

«Նրանց կողքին զզվանքի աստիճանի տարբերվող էին հայ երիտասարդները։ Մեկը չէ, երկուսը չէ... Որոնք քթի տակ խոսում, ծիծաղում էին մեկի սանրվածքի, մյուսի հագուստի վրա։

Պատանիներին, երիտասարդներին գովելուց, նրանցով հպարտանալուց առաջ նախ կրթեք ու դաստիարակեք նրանց, սիրելի ծնողներ։

Չնայած նախ էդ տեսակի ծնողներին է կրթել ու դաստիարակել պետք։
80-90- ականների սերնդի սերունդն է։ Չեմ ուզում պատկերացնել, թե հետո ինչ է սպասվում»։

Նմանատիպ նյութեր