2215 դիտում
18:48 04-07-2022
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում. 73 վարորդ եղել է ոչ սթափ. 14 մեքենա ԱՊՊԱ չի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 27-ից հուլիսի 4-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 84 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 73, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 139-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 20 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
23:28 21-04-2020
Ոչ սթափ 5 վարորդ, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2498 դիտում
19:28 15-07-2019
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հուլիսի 8-ից 14-ը հայտնաբերվել է 77 ոչ սթափ վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1444 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
Այս բաժնից
454 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
868 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում