82363 դիտում
09:53 05-07-2022
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 33-ամյա վարորդը Nissan XTrail-ով վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի, վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա՝ զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչաան կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Զոհրաբյանի գլխավորությամբ։
Ոստիկաննեը պարզել են, որ մահացածը Ավշար գյուղի բնակիչ՝ 1-ամյա Տիգրան Մ-ն էր։
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Ավշար գյուղի Ֆիդայու փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Մ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային, որից հետո վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Մեսրոպ Մ-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։
Վրաերթի փաստով քննիչ Զոհրաբյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)