211652_close_icon
views-count2034 դիտում article-date 09:22 06-07-2022

Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը որոշեց ու պաշտոննակ արեց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի: «Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը՝ Արթուր Ղազինյանից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այդ հարցին այժմ չի անդրադառնա: «Այդ մասին սեպտեմբերին կխոսենք»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նապագահը:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաև քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր