211652_close_icon
views-count1132 դիտում article-date 08:33 02-04-2024

Տիգրան Ուրիխանյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու կազմում առաջիկա օրերին նոր փոփոխություններ են սպասվում. ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ավագանու անդամի մանդատը վայր դնելու դիմում է գրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա սահմանված կարգով արդեն ուղարկել է մանդատից հրաժարվելու դիմումը։

Ի դեպ, նույն Ուրիխանյանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Պարալել զեթ» ռուսական տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ նախկին պատգամավորի նկատմամբ ՀՀ իշխանությունները փորձում են արտահանձնման գործընթաց իրականացնել և առայժմ ոչ պաշտոնապես դիմել են ՌԴ իրավապահներին։ Հայկական կողմը պնդել է, որ Ուրիխանյանը հրապարակային հայտարարություններով վերջին շրջանում անցել է բոլոր թույլատրելի սահմաններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ` իր յութուբյան ալիքում իշխանության դեմ իբր մոտալուտ սպասվող գործողությունների համար հայտարարություններ տարածելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր