211652_close_icon
views-count1931 դիտում article-date 17:21 18-11-2022

Արամ Վարդեւանյանը վայր կդնի՞ մանդատը. Aravot.am

Aravot.am-ը գրում է. ««Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է խոսակցությունները, որ խմբակցության որոշ պատգամավորներ առաջիկայում պատրաստվում են վայր դնել մանդատները: Մանդատը վայր դնողների ցուցակում շրջանառվում է նաեւ Արամ Վարդեւանյանի անունը, որը ոչ միայն դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերով էր ընդգրկված փաստաբանական խմբերում, այլ նաեւ ընդդիմության ցույցերի ժամանակ բերման ենթարկված անձանց եւ կալանավորված անձանց գործերով: Այս առիթով, Արամ Վարդեւանյանի հետ զրուցել, մեզ չհաջողվեց. նրա հեռախոսն անջատված է:

«Մեր խմբակցությունում այդպիսի հարցեր չեն քննարկվել: Խմբակցությունում որոշումները նաեւ քննարկումների արդյունքում են ընդունվում. այդպիսի քննարկում չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ իր համար պատիվ համարելով, որ ինքն է ղեկավարում «Հայաստան» խմբակցությունը եւ բարձր գնահատելով դաշինքի ներսում փոխհարաբերությունները, մթնոլորտը, ներխմբակցային ազատությունն ու բազմակարծությունը:

Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր