Սուրիկ Խաչատրյանի որդին կշարունակի մնալ կալանավորված
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ փաստաբանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
«Իրականում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ամրագրեց իր մասնակցությունը Տիգրան Խաչատրյանի քաղաքական բանտարկության «պատվաբեր» գործում։
Ես վստահ եմ, որ Տիգրանը, մի որոշ ժամանակ անց, կլինի ազատության մեջ։
Վստահ եմ նաև, որ Տիգրանի և այլ հայրենասեր տղերքի քաղաքական հետապնդումների ճարտարապետները, «պրարաբները» և հասարակ բանվորները մի որոշ ժամանակ անց կնստեն», - Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։ Նա ակտիվորեն մասնակցել է «Դիմադրության» շարժման ակցիաներին: