211652_close_icon
views-count1957 դիտում article-date 20:34 25-07-2023

Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Այսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
Մեղադրանքը վերաբերվում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։

Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում 2 ամսով կալանավորումը ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։

Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են»,- գրել է Գալստյանը։

Նմանատիպ նյութեր