211652_close_icon
views-count3715 դիտում article-date 20:48 11-07-2022

Կարևոր նորություն․ լեգենդար Լուիշ Ֆիգուն միանում է Դիջիթեյնին որպես բրենդ ամբասադոր

Ամեն օր չէ, որ iGaming ընկերությունը կարող է հանդես գալ սպորտի մեծանուն կուռքի հետ համագործակցության լուրով։ Դիջիթեյնի պարագայում այսօր հենց այդ օրն է։ Ընկերությունը մեծ ոգևորությամբ հայտնում է հրաշալի լուրը․ Լուիշ Ֆիգուն՝ համաշխարհային ճանաչում ունեցող պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը, պաշտոնապես միանում է «Դիջիթեյն Գրուպ»-ին որպես բրենդ ամբասադոր։

Ֆիգուն հայտնի է որպես իր սերնդի ամենափայլուն խաղացողներից մեկը։ Իր լավագույն տարիներին նա որպես կիսապաշտպան խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են Բարսելոնան, Ռեալ Մադրիդը և Ինտեր Միլանը, ունի մրցանակների մի ամբողջ բազմություն՝ Լա Լիգայի չորս տիտղոս, Սերիա A-ի չորս տիտղոս, մեկ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի տիտղոս, ինչպես նաև հանրահայտ Ոսկե գնդակ 2000, ՖԻՖԱ տարվա լավագույն խաղացող 2001։

Այս ամենը խոսում է Ֆիգուի չափազանց հաջողված և վառ կարիերայի մասին։  Լուիշ Ֆիգուն հայտնեց իր անկեղծ ուրախությունը Դիջիթեյնի բրենդ ամբասադորի դերը ստանձնելու և այս հեռանկարային միության կապակցությամբ․ «Ես շատ ուրախ եմ այս նոր համագործակցության համար և անհամբեր սպասում եմ Դիջիթեյնը ներկայացնելուն։ Սա արդեն հաստատված և առաջադեմ հայացքներ ունեցող iGaming ընկերություն է, որը մեծ նվիրումով է վերաբերվում իր գործին՝ ամբողջ աշխարհի իր գործընկերներին ապահովելով բազմաթիվ հաջողված iGaming լուծումներով։ Ինձ հեշտ տրվեց նրանց բրենդ ամբասադոր դառնալու որոշումը»։  

Շնորհավորում ենք բոլորին։ Սա բեկումնային պահ է Դիջիթեյնի պատմության մեջ, որը բոլորը հիշելու են ու վայելելու հպարտությամբ։ Իսկ այս խելահեղ համագործակցությունը, անկասկած, նոր բարձունքներ կբերի Դիջիթեյնին։  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր