862 դիտում
09:19 16-07-2022
Արցախում ներքաղաքական ինտրիգներ են սպասվում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ԱՀ իշխանությունները նախատեսում են դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել։
Տեղեկությունների համաձայն, առանցքային փոփոխության ենթակա հարցերից մեկը վերաբերում է նախագահի ընտրության կարգին։ Հավելենք, որ հանրաքվեի անցկացումից հետո՝ արդեն հաջորդ տարի, նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրություններ։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արայիկ Հարությունյանը հանրաքվեից հետո ոչ միայն հեռանալու է նախագահի պաշտոնից, այլև հայտարարելու է, որ պատրաստվում է քաղաքականությունից հեռանալ, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել է իր նեղ շրջապատում։
Ներկայումս Արցախում առանձնակի քաղաքական ակտիվություն չի նկատվում, բայց ակնհայտ է, որ արդեն շուտով ներքաղաքական իրադարձությունները կաշխուժանան։ Նոր նախագահի թեկնածության շուրջ դեռևս կոնսենսուս չկա, այս պահին քննարկումներ էլ չեն ընթանում. ամենայն հավանականությամբ, դրանք կսկսվեն արդեն հաջորդ տարեսկզբին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1832 դիտում
20:44 20-03-2014
Սաակաշվիլին կեղտոտ ինտրիգներ է անվանել նախկին վարչապետի մահվան լուսանկարների հրապարակումը
2330 դիտում
09:11 05-09-2019
Ինտրիգներ՝ Պուտինի Հայաստան այցի շուրջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1804 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին