211652_close_icon
views-count1858 դիտում article-date 23:38 16-07-2022

Շիրակի մարզպետարանի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» 30 տարեկան է

Շիրակի մարզպետարանի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» 30 տարեկան է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շիրակի մարզպետարանը:

30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանադանոցից»։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, մարզպետարանի պատասխանատուների հետ կարճատև շրջայց է կատարել հիվանդանոցում, հետևել աշխատանքներին, որից հետո Գյումրու Հայորդյաց տան դահլիճում մասնակցել է հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

Մարզպետը շնորհավորել է հիվանդանոցի անձնակազմին օրվա առթիվ և նշել, որ գործունեության 30 տարիների ընթացքում հիվանդանոցում աշխատել են նվիրյալներ․

«Մարզային մակարդակում մանկական հիվանդանոցի առկայությունն առավել քան կարևոր է, ուրախ եմ, որ տարբեր շահագրգիռ կողմերի ներդրած ջանքերի շնորհիվ կարողացել ենք մեր մարզում այս բացառիկ բուժհաստատությունը պահպանել։
Հիվանդանոցը, իսկապես, ինքնատիպ է, բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական ծառայությունների մատուցումը վկայում է այդ մասին»։

Մարզպետը՝ խոսելով հիվանդանոցի ձեռքբերումներից, նշել է, որ այն մրցակցային է ոչ միայն մարզային հիվանդանոցների մակարդակում, այլև հանրապետական նշանակության և որ առողջապահական ոլորտին միտված պետական քաղաքականության արդյունքում վերջին տասնամյակի ընթացքում մայրական ու մանկական, ինչպես նաև մինչև հինգ տարեկան երեխաների մահացության կտրուկ նվազում կա երկրում։

Ըստ մարզպետի, հիվանդանոցի տարիների վաստակը նաև միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի և ճիշտ համագործակցության արդյունքն է։

Երախտագիտություն հայտնելով այն մարդկանց, ովքեր հիվանդանոցի հիմնադրման ակունքներում են՝ 30-ամյակի առթիվ Նազելի Բաղդասարյանը շնորհակալագրեր է հանձնել բարերարներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր