5989 դիտում
12:29 17-07-2022
Սիսիանի անտառտնտեսության տնօրեն Տիգրան Համբարձումյանը չի կարողացել կառավարել կրքերը․ նա հրապարակավ հայհոյախառն գրառումներ է արել. Aravot.am
«Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանը վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել ֆեյսբուքի օգտատեր Մերի Տոնոյանի ուղիղ եթերի ժամանակ։
Մերին Սիսիանի զոհված զինվորականների պանթեոնից ուղիղ եթեր է մտել՝ նշելով, որ գումարը վաղուց փոխանցված է, իսկ տղաների տապանաքարերը դեռ տեղադրված չեն։ Մերին քննադատել է Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին՝ նշելով, որ Սիսիանում «տեր չկա, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի մտածում համայնքի մասին»։ Մերիի ուղիղ եթերի տեսագրությունը այստեղ։
Հուզմունքից Մերին վիրավորել է նաեւ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, ինչը, հավանաբար, բարկացրել է Տիգրան Համբարձումյանին։ Մերի Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի հրաժարվում եթերի ժամանակ ասածներից։ «Բայց նա անմահացած հերոսների ծնողներին է նաեւ վիրավորում, չեմ խուսափի ասել՝ նաեւ ահաբեկում է այդ մարդկանց»,-նշեց Մերին։
Վերջինս իր էջում տեղադրելով Տիգրան Համբարձումյանի գրառումները՝ կառավարության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուշադրությունն է հրավիրում նման պաշտոնյայի վարքագծին։ Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Տիգրան Համբարձումյանից։ «Զբաղված եմ, հետո կզանգահարեք»,-կտրուկ ասաց նա՝ անջատելով հեռախոսը։ Ամեն դեպքում, Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նրա տեսակետը եւս։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6233 դիտում
18:32 17-08-2022
Սիսիանի անտառտնտեսության տնօրենը բռնացե՞լ է աշխատակիցներին. aravot.am
3582 դիտում
19:38 28-02-2022
Քաղաքացին ՔՊ-ական պատգամավորի մասին «ծանր վիրավորանք պարունակող» գրառումներ է արել. aravot.am
Այս բաժնից
556 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
901 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել