211652_close_icon
views-count885 դիտում article-date 09:38 18-07-2022

Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ է դարձել 7 մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել է, ջրում հայտնվել է 16 մարդ:

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս հանել նախ 9 մարդու, իսկ անուհետեւ ևս 6 մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են ևս 1 ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին։

Նմանատիպ նյութեր