211652_close_icon
views-count838 դիտում article-date 15:18 18-07-2022

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերը մրցանակների արժանացան

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին «Գագարին Նախագծին» Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, որտեղ տեղի ունեցավ փառատոնի պատվավոր հյուրերի մրցանակների պաշտոնական հանձնումը:

Մասնավորապես, կինոռեժիսոր Մարինա Ռազբեժկինան և DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին արժանացան «Վարպետ մրցանակների»։ Միջոցառմանը գործարար, ռեժիսոր Արսեն Աղաջանյանին շնորհվեց «Մանթաշյանց ասպետ» շքանշանը։

Ծաղկունք գյուղի յուրահատուկ պատմական միջավայրում ներկաները հնարավորություն ունեին վայելելու նաև փառատոնի այս տարվա ժյուրիի նախագահ, Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ իր գյուղի մասին ֆիլմը։

Ինչպես նաև, հյուրերը ծանոթացան Գագարին Նախագծին, որի նպատակն է՝ ձեւավորել կայուն զարգացող եւ նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանն ու երջանկությանը։ Այն ներառում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերը:

Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի եւ համաներդրողների ներուժը՝ նախագիծը ուրվագծում է համայնքային զարգացման համապարփակ երկարաժամկետ այն կայուն մոդելը, որը լավագույնս կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսեւորմանը։

Նախագիծը նախաձեռնվել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի կողմից:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր