1407 դիտում
09:49 19-07-2022
Իսկ դեսպանատունն երբևէ ինչ-որ կերպ հետաքրքրվե՞լ է Արմեն Գրիգորյանի ճակատագրով․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն օրեր առաջ մահացավ դատարանի դահլիճում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր: Նրա մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մի քանի տողով չոր, ստանդարտ ցավակցական խոսք էր տարածել՝ նշելով, թե «Գրիգորյանի հիշատակը կմնա Ռուսաստանում ապրող նրա բազմաթիվ ընկերների սրտերում»:
Ընդհանրապես, շատերն են նշում, որ Ռուսաստանի ներկայիս դեսպանի՝ Սերգեյ Կոպիրկինի գործունեությունը հաճախ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս՝ կապված Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների շահերի պաշտպանության առումով իր պարտականությունների կատարման հետ: «Փաստ» թերթը երեկ փորձեց Հայաստանում ՌԴ դեսպանատնից ստանալ մի քանի հարցերի պատասխաններ:
Ի մասնավորի, դեսպանատունը երբևէ ինչ-որ կերպ հետաքրքրվե՞լ է իր քաղաքացու, տվյալ դեպքում՝ Արմեն Գրիգորյանի ճակատագրով, նրա կալանքի օրինականությամբ կամ հիմնավորվածությամբ, զբաղվե՞լ են այս խնդրով, թե՞ ոչ: Հաջորդը՝ արդյո՞ք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պահանջելու է, որ լիարժեք, ամբողջական, արդար քննություն անցկացվի Գրիգորյանի մահվան ու դրա համար պատճառ հանդիսացած բոլոր հանգամանքները (այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ չիրականացնելու, ժամանակին համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու, ինչպես նաև փախանման միջոցի օրինականության տեսանկյունից) պարզելու և բոլոր մեղավորներին պատժելու համար:
Եվ վերջապես, արդյո՞ք դեսպանատունը հետևողական է լինելու այս հարցում: Երեկ ամբողջ օրը մեր բոլոր փորձերը՝ կապ հաստատել դեսպանատան համապատասխան աշխատակիցների հետ, ապարդյուն անցան. պատասխանատուներից ոչ ոք մեր զանգերին չպատասխանեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1465 դիտում
10:20 13-02-2023
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստանը, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը
3860 դիտում
10:25 26-02-2015
Եթե Գ. Ծառուկյանը հեռանում է ԲՀԿ-ից, ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով. 168 Ժամ
4150 դիտում
17:58 15-08-2016
Դրամատիկ ճակատագրով լռակյաց նկարիչը մեր օգնության կարիքն ունի
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»