211652_close_icon
views-count2262 դիտում article-date 17:26 19-07-2022

Դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը. Կարեն Հակոբյան

Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, 21.07.2022 թվականից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Նա նաեւ հավելել է. «Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:

Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:

Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր