211652_close_icon
views-count887 դիտում article-date 19:56 20-07-2022

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին մասնակցել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին։


Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի պարենային համակարգի համար հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները և վերհանել ապագայի համար հնարավոր սցենարների պատասխանները:

«Վերջին երկու տարվա մարտահրավերները ստիպեցին, որպեսզի մենք վերագնահատենք մեր կարողությունները, դիտարկենք նոր հնարավորություններ, ինչպես նաև պարենային համակարգեր կառուցելու և կայուն համակարգեր ունենալու համար ձեռնարկենք մի շարք միջոցառումներ»,-ասել է Արման Խոջոյանը:

Նմանատիպ նյութեր