211652_close_icon
views-count37058 դիտում article-date 21:17 20-07-2022

Արտակարգ իրավիճակ՝ Քանաքեռավանում, 300-ից ավելի բնակիչներ ասում են. «Վեոլիա ջուրը իր անպատասխանատու վարքով մեզ ու երեխաներին «սպանում է»». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 10 տարուց ավելի է, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցների բնակիչները հույսները կտրել են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, Քանաքեռավանի գյուղապետարանից, իրենց գուղում բնակվող «ջրի մարդ» համարվող Յուրայից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տարիներ շարունակ, հատկապես գարնանն ու ամռանը, զրկվոած ենք խմելու ջրից։ Կենցաղային խնդիրները չենք կարողանում լուծենք, բազմաթիվ անգամ դիմել ենք թե գյուղապետարան, թե «Վեոլիա Ջուր», թե ջրբաժան Յուրային, սակայն ոչ մի արդյունք։ Ասես, հատուկ մեզ տանջում են։ Ով է տեսել, որ 21-րդ դարում ջրի խնդիր լինի։ Ոչ մի հուսադրող պատասխան չենք ստանում։ Մնում է՝ կառավարությունը մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերի ու պարտավորեցնի Վեոլիա Ջրին, որպեսզի 100-ից ավելի ընտանիքների ջրի հարցը լուծի։

Առողջապահության նախարարությունը հորդորում է, թե պահպանեք սանիտարահիգիենիկ պայմանները։ Հետաքրքիր է, եթե ջուր չունենք, ինչպես ենք պահպանելու, թե իրենց թվում է, որ էս փողոցների ապրողները ռոբոտներ են։ Ռոբոտը «Վեոլիա Ջուր»-ն ու գյուղապատարանն են, ովքեր նման ժանգոտած ռոբոտի նման միշտ նույն պատասխանն են տալիս ու այդ պատասխանի մեջ ոչ մի լույսի նշույլ անգամ չկա։ Չենք հասկանում՝ ով է, ի վերջո, պատասխանատվության ենթարկվելու նման անմարդկային վերաբերմունքի համար։ Ամառվա սեզոնին, մանավանդ, այս օրերին ջերմաստիճանը հասնում է մինչև 40-45 ու մատղաշ էրեխեքին, չգիտենք, ոնց լողացնենք, չգիտենք, որտեղից ջուր բերենք, որ էրեխեքը խմեն։ Գոնե մարդ եղեք, մեծասահակներս կարող ենք դիմանալ որոշ չափով, բայց երեխաները՝ ոչ։ Դուք էլ եք երեխա եղել, պետք է լավ իմանաք, դուք էլ հաստատ երեխեք կունենաք, պետք է լավ զգաք, թե ինչ ապրումներ է ունենում երեխան, երբ ջուր է ուզում, բայց չկա»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր