211652_close_icon
views-count1085 դիտում article-date 18:52 21-07-2022

Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթներին մտադիր Է նոր խմբաքանակի զենք ուղարկել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթների ընքացքում պատրաստվում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1,6 հազար միավոր հակատանկային զենք, ինչպես նաև 50 հազար հրանոթային արկ:

Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին:

Ավելի վաղ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը պետք է կազմի 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,2 միլիարդ դոլար)։

Նմանատիպ նյութեր