211652_close_icon
views-count4469 դիտում article-date 16:56 22-07-2022

Շոյգուն ժամանել է Ստամբուլ․ ստորագրվելու է ուկրաինական հացահատիկի արտահանման մասին պայմանագիրը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ՝ ստորագրելու ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով պայմանագիրը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Շոյգուն նախատեսում է նաև առանձնազրույց ունենալ թուրք պաշտոնակցի հետ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են այսօր՝ առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում:

 

Նմանատիպ նյութեր