211652_close_icon
views-count2823 դիտում article-date 23:26 22-08-2022

Թուրքիան հայտարարել է ուկրաինական նավահանգիստներից 721,4 հազար տոննա հացահատիկի արտահանման մասին

Օգոստոսի սկզբից պարենային գործարքի շրջանակներում 721 հազար 449 տոննա հացահատիկ է արտահանվել ուկրաինական նավահանգիստներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ գործընթացը շարունակվում է, և հույս է հայտնել, որ մոտակա օրերին նշված ցուցանիշը կմեծանա:

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի այս գործընթացը ոչ մի դեպքում չդադարի և չդանդաղի, այլ նաև որպեսզի հացահատիկը հասնի իր հասցեատերերին որքան հնարավոր է ավելի արագ և ավելի անվտանգ», - ասել է Աքարը:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել էին բազմակողմ համաձայնագրեր ռուսական արտադրության մթերքների արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ:

Համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:

Նմանատիպ նյութեր