Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Ալբանիայի դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային։
Արմեն Արզումանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Լուելա Հայդարագան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կարևորում է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները հատկապես զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում։
Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունների շուրջ։