1892 դիտում
16:32 25-07-2022
Իրանը հրաժարվում է միացնել ՄԱԳԱՏԷ-ի տեղադրած տեսախցիկները
Իրանը չի պատրաստվում միացնել իր միջուկային օբյեկտներում տեղադրված տեսչական տեսախիկցները մինչև 2015 թվականին կնքված համաձայնագրի գործողության վերջնական վերականգնումը։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի ազգային գործակալության տնօրեն Մոհամադ Էսլամին։
Իրանի իշխանությունները երկրի միջուկային օբյեկտներում ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) տեղադրած տեսախցիկներն անջատել էին նախորդ ամիս՝ պնդելով, որ միջուկային գործարքի փաստացի արգելափակման պայմաններում դրանց գոյությունն իմաստազուրկ է։
«Այդ տեսախցիկներն ուղղակի առնչություն ունեին միջուկային համաձայնագրին։ Եթե Արևմուտքը վերադառնում է համաձայնագրի դրույթների կատարմանը, ապա մեր կողմից տեսախցիկների հարցով համապատասխան որոշում կկայացվի»,- հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015-ի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։

Նմանատիպ նյութեր
1218 դիտում
18:25 09-02-2014
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել յոթ «գործնական քայլերի» շուրջ
2064 դիտում
22:55 19-09-2015
ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը պատրաստվում են շարունակել համագործակցությունը
2685 դիտում
22:25 27-07-2020
Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի պայմանների համաձայն
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը