Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի համար նոր շենք է կառուցվում
Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ակտիվ փուլում է։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։
Նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ արդի չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ կմատուցի Մարտունի քաղաքի և Գեղարքունիքի մարզի բնակչությանը։