211652_close_icon
views-count1189 դիտում article-date 13:49 26-07-2022

Սյունիքում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին  պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում)  արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն): Հայտնում է ՍԱՏՄ-ն։

Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ մասնավորապես՝ արտադրամասի պատերը ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, շենքի հատակը չի ունեցել  հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը չեն պահվել  սննդամթերքից առանձնացված տարածքում, սննդի շղթայում ներգրավված աշխատակից Կիմ Բաղդասարյանը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր