211652_close_icon
views-count1388 դիտում article-date 14:51 23-06-2022

ԱՄՆ-ն 120 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջևզարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը»:

Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը Նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ.

68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար,
51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Նմանատիպ նյութեր