33004 դիտում
10:52 29-07-2022
Երևանում ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ 26-ամյա խմած վարորդը Niva-ով բախվել է պատին․ նրան առաջինն օգնության են հասել պարեկներն ու իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Շահբազյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի հին ճանապարհին բախվել է պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Շահբազյանը, ում առաջինն գնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Խաչատուր Խաչատրյանը, նախ իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփի անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով վարորդին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+