211652_close_icon
views-count27344 դիտում article-date 21:25 05-11-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են BMW-ն ու Mersedess Vito-ն․ 5 վիրավորներից 2-ը երեխաներ են, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները և Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ, բախվել են BMW ու Mersedess Vito մակնիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 5 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր, իսկ չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
 
Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Վահե Վարդանյանն ու Գեղամ Անտոնյանը, քանի որ բախման հետևանով ճանապարհը մասամբ փակվել է՝ դառնալով միակողմանի։
 
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։
 
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։
 
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր