211652_close_icon
views-count2016 դիտում article-date 14:07 29-07-2022

Լաչինը շրջանցող ճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022-ի օգոստոսին․ ՏԿԵՆ

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022-ի օգոստոսին, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին»,- լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են նախարարությունից։

Սա լինելու է այլընտրանքային ճանապարհ Լաչինի միջանցք կոչվող հատվածի համար։

Հիշեցնենք, որ հունիսի 27–ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել. փոփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր