43461 դիտում
17:38 29-07-2022
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում, պատճառը մեղվի խայթոցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ժամը 15։40-ի սհմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 211 կմ հատվածում մեղվի խայթոցից կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հայկ Թումանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է իր ոտքը, ինչից հետո ինքը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և տեղի է ունեցել վթարը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16949 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
25796 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ