38878 դիտում
16:58 30-07-2022
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը BMW-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն նախ տեղում օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16931 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
25784 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ