211652_close_icon
views-count2059 դիտում article-date 12:34 01-08-2022

Ֆասթ Կրեդիտը գործարկել է Էլեկտրոնային աճուրդի կայք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն գործարկել է ոսկայ զարդերի վաճառքի էլեկտրոնային աճուրդի կայք և դրան զուգահեռ գործունեություն ծավալող Աճուրդի կենտրոն:
 
Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկություն և մատչելիություն, ինչպես նաև ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդենրի առավել լայն շրջանակի համար:

Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն և հարմարավետություն։

Գրանցվելով կայքում, օգտատերերը կկարողանան մասնակցել հայտարարվող աճուրդներին և ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։
 
Աճուրդային գործընթացին չկա մարդկային որևէ միջամտություն:

Ոսկյա իրերը տեսնելու համար աճուրդի մասնակիցները կարող են այցելել ոչ /միայն կայք, այլև ք․Երևան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ մասնագետները կպատասխանեն նաև նրանց հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։
 
Աճուրդի կենտրոնն աշխատում է 10։00-17։00՝ բոլոր աշխատանքային օրերին։

Էլեկտրոնային աճուրդի կայքի հղումներն են՝  https://fcachurd.am/  և http://www.fcauction.am/ ։

Կայքում գրանցվելու մասին վիդեոուղեցույցը հասանելի է ինչպես Ֆասթ Կրեդիտի սոցիալական հարթակներում, այնպես էլ` Ընկերության պաշտոնական յութուբյան ալիքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր