211652_close_icon
views-count1954 դիտում article-date 14:31 01-08-2022

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին

Ուկրաինական  եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից «հացահատիկային համաձայնագրի» շրջանակներում, Ստամբուլ կհասնի երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։ Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ «Ռազոնի» անունով նավը Օդեսայից ուղեւորվել է  լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ նավը  Ստամբուլի ափերի մոտ ստուգում անցնելուց հետո կշարունակի իր ընթացքը դեպի Լիբանան։

Նմանատիպ նյութեր