2110 դիտում
18:26 01-08-2022
Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանից ո՞վ է շահելու. Ավետիք Չալաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Արդեն երկար տարիներ դուք նախագահում եք այն դատական գործընթացները, որտեղ քննվում են հանրային բարձր տեսանելիություն ունեցող անձանց հետ կապված գործեր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, դատարանում դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին, նշեց հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, հայտնում է News.am-ը։
Նա դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց. «Դրանք այն մարդիկ են, որոնք այս կամ այն կերպ գտնվում են գործող իշխանության հետ որոշակի հակադրության մեջ: Այստեղ օրինակը ես եմ, բայց կան նաեւ ուրիշ օրինակներ՝ Աղվան Հովսեփյանը, եւ այս դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը: Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ դուք այդպիսի գործով արդարացնող որոշում եք ընդունել: Ես ենթադրում եմ, որ այս գործում էլ դուք չեք ընդունելու արդարացնող որոշում, դուք ընդհակառակը, փորձլու եք ծանրացնել մեղադրանքը: Դա ակնառում է բոլոր ներկաներին: Դուք, ըստ էության, ձեզ վրա վերցրել եք ոչ միայն դատավորի, այլ նաեւ հանրային մեղադրողի ֆունկցիա, լրացնում եք հանրային մեղադրողի չարածը: Ես չեմ հւիշում մեկ դեպք, երբ մեր որեւէ փաստարկ ձեր կողմից ընդունվել է: Դա երնթադրել է տալիս, որ այսուհետ եւս մեր կողմից ներկայացված որեւէ փաստարկ ձեր կողմից ընդունվելու է: Դա նշանակում է, որ մենք չենք կարող ակնկալել արդար դատաքննություն:
Նախորդ ելույթում ես ասացի, որ մեղադրական եզրակացությունը ծայրահեղ միտումնավոր է, եւ շատ կոնկրետ դրա օրինակը բերեցի: Ես ենթադրում էի, որ կարձագանքեք, բայց անարձագանք թողեցիք: Այսինքն ձեզ համար միեւնույն է՝ մենք ինչ ենք ասում: Ձեզ համար արդեն որոշված է՝ ինչ է լինելու»,-ասաց նա:
Չալաբյանը նկատեց, որ 5 օրում 4 դատական նիստ է նշանակվել. «Ի՞նչն է այս շտապողականության պատճառը: Սա այն դեպքում, երբ ես խնդրեցի, ասացի՝ գոնե մեկ շաբաթ ժամանակ տվեք առողջությունս վերականգնելու համար: Ինձ իրականում սրտանոթային համակարգի կոմպլեքս հետազոտություն է անհրաժեշտ, ինչը ես չեմ հասցրել անել: Իմ առողջական վիճակն իսկապես լուրջ է եւ կարող է այս շտապողականությունը բերել հենց այս դատական պրոցեսի համար ուղիղ հակառակ արդյունքների: Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանոց ո՞վ է շահելու»,-ասաց նա:
Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ կորցրել է հավատը, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս գործով արդար վճիռ կկայացնի. «Դուք էլ գիտեք, որ չեք կարող այդպիսի որոշում կայացնել: Պատճառն էլ գիտեք՝ ինչու չեք կարող: Ուստի մի մտեք այդ մեղքի տակ: Ականջալուր եղեք ինքնաբացարկի միջնորդության հիմքերին»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
22:04 23-12-2023
«ՀայաՔվեն» իրենց համար դարձել է անլուծելի խնդիր. Ավետիք Չալաբյան․ Բաստիոն․ oragir.news
1354 դիտում
14:53 25-12-2023
Աննախադեպ դատավճիռ է, Հայաստանում դեռևս ոչ մեկին նման պատիժ չէր տրվել․ Ավետիք Չալաբյան. News.am
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով