211652_close_icon
views-count946 դիտում article-date 15:23 05-12-2023

Եթե լինեմ կալանավայրում, նույնիսկ զnհվեմ այս ամեն ինչի արդյունքում, իմ գործընկերները շարունակելու են քաղաքական պայքարը․ Ավետիք Չալաբյան

Այս քրեական գործը քաղաքականապես մոտիվացված, անհիմն  ու բովանդակազուրկ գործ է։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադանալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ասաց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Չունենալով ապացույցներ՝ ինձ փորձում են մեղսագրել մի արարք, որը տեղի չի ունեցել։ Ակնհայտ է, որ դատարանը ևս քաղաքական պատվերի մաս է կազմում ու, եթե այս դատարանը արդարացնող որոշում չընդունի,  մենք կգնանք բոլոր ատյաններով, ընդհուպ մինչև  ՄԻԵԴ։ Մեր պետության մեջ ինչ-որ խմբակ չպետք է օգտագործի պետական լծակներ ապօրինի՝ ազատազրկելով  ու հեղինակազրկելով մարդկանց»,- ասաց նա։

Չալաբյանի խոսքով՝ իր շուրջ ընթացող իրավակական գործընթացները չեն անդրադառնալու իր քաղաքական գործունեության վրա։

«Դա էլ ավելի ուժեղացրեց մեր վճռականությունը, առավել ևս հիմա,  երբ մեր քաղաքական գործունեությունը  ինստիտուցիոնալ բնույթ է ստացել։ Եթե ես նույնիսկ լինեմ կալանավայրում, նույնիսկ զոհվեմ այս ամեն ինչի արդյունքում, իմ գործընկերները շարունակելու են քաղաքական պայքարը»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նմանատիպ նյութեր