Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա՝ 59 տղա եւ 51 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 46 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Գավառի, 26 երեխա՝ Սեւանի, 11 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնվածներից 35-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։