91485 դիտում
23:30 01-08-2022
Դանակահարություն՝ Երևանում. 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում դանակահարողը չկարողացավ դեպքի վայրից ճողոպրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանը, Ռաֆիկ Վարդանյանը, Ազատ Խաչատրանը և Վանիկ Լալայանը Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստանում, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատարը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է նշված պարեկներին, ովքեր, օպերատիվորեն ժամանելով Մոլդովական փողոցի 26 շենքի բակի հետնամաս, այնտեղ հայտնաբերում են կասկածելի տղամարդու, ու քանի որ պարեկները նկատում են, որ նա դեպքի վայրից փորձում է հեռանալ, և վերնաշապիկի վրա նկատելի արյան հետքեր են երևում, պարեկները միանգամից վնասազերծում են նրան։
Ահազանգով դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերում են կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա են արնանման հետքեր։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմոիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալինա Սիմոնյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարողը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վովա Գ.-ն է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+